Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀՊՏՀ ֆուտզալի թիմի նորամուտը պսակվեց հաղթանակով

ՀՊՏՀ ֆուտզալի թիմի նորամուտը պսակվեց հաղթանակով
25.05.2015 | 18:45

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմը դարձավ ֆուտզալի Հայաստանի 2014-2015 թթ. առաջնության չեմպիոն:

Մայիսի 24-ին տեղի ունեցավ 4-րդ տուրից հետաձգված «Թալգրիգ»-ՀՊՏՀ հանդիպումը: ՀՊՏՀ-ն հաղթեց 8:3 հաշվով և վաստակելով 52 միավոր՝ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ հանդիպում: 17-րդ տուրից հետաձգված «Գյումրի»-«Թալգրիգ» խաղը տեղի կունենա մայիսի 30-ին: Անկախ այդ հանդիպման արդյունքից՝ առաջնության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է «Թալգրիգը», իսկ «Գյումրին» երրորդն է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմն ուսանողական է, ընդամենը 7 ամսվա պատմություն ունի, և միայն բուհի ղեկավարության, ֆիզդաստիարակության ամբիոնի, ուսանողական խորհրդի աջակցության և քրտնաջան պարապմունքների, մարզիչ Կարեն Միքայելյանի շնորհիվ ուսանողական այս թիմը կայացավ՝ դառնալով Հայաստանի չեմպիոն: Խմբի խաղացողների մոտ 80 տոկոսը տնտեսագիտական համալսարանի ուսանող է, սակայն ընդգրկված են նաև այլ բուհերից մարզիկներ: Հովհաննես Գաբրիելյանը նկատում է, որ հաղթանակը հեշտ չի տրվել, դրան հասել են տղաների նվիրվածության, համառ աշխատանքի շնորհիվ: Թիմի 80 տոկոսը երբեք չէր խաղացել Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությունում, սա նրանց նորամուտն էր, ինչը պսակվեց հաղթանակով: Մինչդեռ մրցակից թիմերում ընդգրկված էին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ